«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ալիևը փաստացի խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին հարկադրում է գնալ միակողմանի զիջումների

Ալիևը փաստացի խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին հարկադրում է գնալ միակողմանի զիջումների
03.01.2025 | 14:35

Ինչպես և կանխատեսելի էր, Ալիևը իր ելույթի մի մասը նվիրել էր Հայաստանի հասցեին նոր սպառնալիքներ հնչեցնելուն, ինչպես նաև հին սպառնալիքները հիշեցնելուն։ Նա, անցնող տարվա ձեռքբերումների մասին խոսելիս, նշել է․ «Այս տարի Ղազախի շրջանի չորս գյուղ վերադարձանք առանց մեկ կրակոցի՝ քաղաքական ճանապարհով։ Բայց ճիշտ է նաև, որ եթե վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցած իրադարձությունները տեղի չունենային, Հայաստանն, իհարկե, երբեք կամովին չէր վերադարձնի այս գյուղերը մեզ։ Նրանք դա հարկադրված են արել։ Նրանք դա արեցին՝ գիտակցելով մեր քաղաքական և ռազմական հզորությունը, և ես հուսով եմ, որ այսուհետ Հայաստանը, վարելով իր քաղաքականությունը, կշարունակի հաշվի առնել Հարավային Կովկասում և միևնույն ժամանակ աշխարհում ստեղծված նոր իրողությունները։ Մենք ստեղծել ենք նոր իրողություններ Հարավային Կովկասում։ Հայրենական պատերազմն է ստեղծել այս իրողությունները։ Մեր պետական ինքնիշխանության վերականգնումն էլ ավելի ամրապնդեց այս իրողությունները, և մենք վերահաստատեցինք Հարավային Կովկասում մեր ստեղծած նոր իրողությունները դիվանագիտական, միջազգային և քաղաքական մակարդակներում։ Ամբողջ աշխարհն ընդունել է նոր իրողությունները»։

Այս խոսքերով Ալիևը փաստացի ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին հարկադրում է գնալ միակողմանի զիջումների՝ բացառապես ուժի և ուժի սպառնալիքի քաղաքականության միջոցով։ Մինչ իշխանությունները փորձում են այդ զիջումները փաթեթավորել «սահմանազատված Կիրանց» և «ճակատագրական գործընթաց» ձևակերպումներով, Ալիևի համար դա ուժի սպառնալիքով լուծված հարց է։ Պատահական չէ, որ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը համարվում են գրեթե հավասարազոր վտանգներ և դրվում կողք կողքի։ Հիմա Ալիևը շատ լավ յուրացրել է այդ տեխնիկան, ավելին՝ հպարտանում է դրանով, համարում ձեռքբերում, մինչդեռ դա ամբողջությամբ հակասում է քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների ու առհասարակ խաղաղության մասին քննարկման ողջ էությանը:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3327

Մեկնաբանություններ